|
1. PR-ը Հայաստանում. տեսություն և պրակտիկա
Ընդհանուր կուրսը ` 16 ժամ (1 դասի տևողությունը` 1ժ 15րոպե)
Թրեյներ ` Գերասիմ Բարսեղյան
Անցկացման վայրը ` ՙԱՐԵԳ ԳՄԵԱ՚ ՀԿ-ի գրասենյակ
Դասընթացի համառոտ նկարագրությունը
Դասընթացն անցկացվում է ինտերակտիվ մեթոդով և հիմնված է առավելապես կիրառական նյութի վրա:
Դասընթացը խորացնում է առարկայական պատկերացումները PR-ի վերաբերյալ: Հատկապես կարևորվում են կոնկրետ իրավիճակներում PR գործիքների կիրառման տեխնոլոգիաները:
Տարեկան կազմակերպվում է դասընթացի 3-4 կուրս:
|
|
2. Հասարակական գիտակցության վրա ներազդման տեխնոլոգիաներ
Ընդհանուր կուրսը ` 6 ժամ (1 դասի տևողությունը` 1ժ 30րոպե)
Թրեյներ ` փիլ. գիտ. թեկնածու Վահրամ Ավագյան
Անցկացման վայրը ` ՙԱՐԵԳ ԳՄԵԱ՚ ՀԿ-ի գրասենյակ
Դասընթացի համառոտ նկարագրությունը
Դասընթացի առանցքում հռետորական արվեստն ու փաստարկումն է: Կարևոր տեղ է վերապահված համոզման գործընթացի հոգեբանական և ֆիզիոլոգիական հիմքերին, որոնց իմացությունը արդյունավետ կդարձնի հասարակական գիտակցության վրա ներազդումը: Այս մեթոդները հատկապես անհրաժեշտ են հանրային իրազեկման ու հանրության հետ կապերի ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդ մասնագետներին ու ուսանողներին:
Տարեկան կազմակերպվում է դասընթացի 2-3 կուրս:
|
|
3. Վերլուծական կարողությունների զարգացում
Ընդհանուր կուրսը ` 18 ժամ (1 դասի տևողությունը` 1ժ 30րոպե)
Թրեյներ ` տ. գ. թեկնածու Կարեն Սարգսյան
Անցկացման վայրը ` ՙԱՐԵԳ ԳՄԵԱ՚ ՀԿ-ի գրասենյակ
Դասընթացի համառոտ նկարագրությունը
Դասընթացը նախատեսված է երիտասարդ հետազոտողների համար: Հիմնական շեշտը դրվում է հետազոտվող նյութին առնչվող այլընտրանքային տեղեկությունների ձեռքբերման հմտություններին, վերլուծական տեղեկանքների պատրաստման տրամաբանությանն ու կառուցվածքին, հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների` տեղին և նպատակային կիրառմանը, ինչպես նաև եզրահանգումների և առաջարկների հասցեականությանն ու իրատեսությանը:
Տարեկան կազմակերպվում է դասընթացի 2-3 կուրս:
|
4. ՀԿ ծրագրերի մշակում և կառավարում
Ընդհանուր կուրսը ` 6 ժամ (1 դասի տևողությունը` 1ժ 20րոպե)
Թրեյներ ` Գերասիմ Բարսեղյան
Անցկացման վայրը ` ՙԱՐԵԳ ԳՄԵԱ՚ ՀԿ-ի գրասենյակ
Դասընթացի համառոտ նկարագրությունը
Դասընթացի հիմնական նպատակը շահառուներին ծրագրերի մշակման և կառավարման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն է: Այն առավելապես ուղղված է մի շարք կարևորագույն հարցերի պարզաբանմանը, մասնավորապես.
-
ծրագիր-առաջարկի հիմնական բաղադրիչները,
-
մրցունակ ծրագիր-առաջարկի կազմելու ձևերին, որը պետք է համապատասխանի պատվիրատուի պահանջներին և միտված լինի շահառուների կարիքների բավարարմանը,
-
ծրագրի իրականացման կառավարումը և վերահսկումը,
-
ծրագրային և ֆինանսական հաշվետվություններ կազմելու եղանակներին և այլն:
Տարեկան կազմակերպվում է դասընթացի 2-3 կուրս:
|