ՍԿԻԶԲ
ԾՐԱԳՐԵՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԿԱՊ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐԵԳ ԳՄԵԱ ՀԿ-ն վերջին հինգ տարիներին հատկապես մասնագիտացել է սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման (քանակական և որակական մեթոդներով) բնագավառում:
Գործունեության ավելի քան 12 տարիների ընթացքում ՙԱրեգում՚ ձևավոր­վել է մտավոր և կազմակերպական բարձր պոտենցիալով օժտված երիտասարդ մաս­նագետ­ների թիմ, կազմված հիմնականում քաղաքագետներից, սոցիոլոգներից և տնտեսա­գետներից: Նրանցից չորսն ունեն գիտական կոչումներ, դասավանդում են Երևանի պետական համալսարանում և Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երում, մի շարք հրապարակումների հեղինակ են:
Հետազոտական թիմի անդամներից 5-ը ակտիվորեն ներգրավված են ոչ միայն ՙԱրեգի՚ այլև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող զանազան գիտական, կրթական և տարածաշրջանային ծրագրերի:

ՙԱրեգը՚ մշտապես համագործակցում է ԵՊՀ քաղաքագիտության և սոցիոլոգիայի ֆակուլտետների լավագույն ուսանողների, երիտասարդ գիտաշխատողների հետ:
Կազմակերպությունը պարբերաբար կազմակերպում է մասնագիտական և ոչ մասնագիտական դասընթացներ, սեմինարներ և թրեյնինգներ երիտասարդ լրագրողների, քաղաքագետների և սոցիոլոգների համար: Գործունեության վերջին 4 տարիների ընթացքում ՙԱրեգում՚ մասնագիտական պրակտիկա են անցել մոտ 60 երիտասարդ սոցիոլոգներ:
Կազմակերպության կողմից իրականացված տարբեր ծրագրերին ներգրավել են 10 բարձրակարգ սոցիոլոգներ, իսկ դաշտային աշխատանքներին մասնակցել են մոտ 30 ուսուցման գործընթացում գտնվող ուսանող-սոցիոլոգներ:
Կազմակերպությունում ընդգրկված են նաև երիտասարդ քաղաքագետներ, տնտեսագետներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, PR մասնագետներ, լրագրողներ:
Կազմակերպությունն իր հետազոտավերլուծական գործունեության ընթացքում մշակել է Երևանում և Հայաստանի Հանրապետության տարածքում զանգվածային հարցումների իրականացման յուրահատուկ մոդել, որը հնարավորություն է ընձեռում ապահովել տեղեկատվության հավաքագրման առավելագույն օպերատիվություն, միաժամանակ պահպանելով բոլոր անհրաժեշտ մեթոդական պահանջները: Տվյալ մոդելով կազմակերպությունը ՀՀ տարածքում իրականացրել է 12 հետազոտություն:
Կազմակերպությունն իր հետազոտավերլուծական գործունեության շրջանակներում գործընկերային հարաբերությունների է ձևավորել Հայաստանի հեղինակավոր խորհրդատվական և հասարակական կազմակերպություններ հետ և ակտիվորեն ներգրավում է այդ կազմակերպությունների կողմից իրականացվող հետազոտավերլուծական աշխատանքներին, կամ ամբողջությամբ իրականացնում դրանք:
Ստորև ներկայացված են վերջին 5 տարիներին ԱՐԵԳ ԳՄԵԱ ՀԿ-ի և/կամ նրա հետազոտական աշխատանքների թիմի կողմից (կամ մասնակցությամբ) իրականացված հետազոտությունները և հետազոտական ծրագրերը:

Երեխաները` որպես քաղաքացիներ
Երիտասարդ փախստականների ինտեգրացիայի խնդիրները Հայաստանում
Հայաստանում երիտասարդության քաղաքական մշակույթը և քաղաքացիական մասնակցությունը
Հայաստանում տպագիր մամուլի սպառման ցանցը
Հարավային Կովկասում գյուղատնտեսական մթերքների ապրանքաշրջանառության օպտիմիզացիայի հնարավորությունների ուսումնասիրություն
Վարկանիշների հաշվարկում
Հայաստանից Վրաստան մեկնող վարորդների տեղեկացվածության մակարդակի բացահայտում
Հայաստանի ավտոտրանսպորտային միջոցների վարորդների իրավագիտակցության աստիճանի բացահայտում
ՀՀ Քաղաքացիական ծառույության համակարգի շահառուների կարիքների և տեղեկացվածության մակարդակի բացահայտում


Բացի վերը նշված հետազոտություններից ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ կազմակերպությունը և նրա հետազոտական թիմի անդամները, որպես գործընկեր հանդես են գալիս նաև ՙԱմերիա՚ ՓԲԸ-ի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի հետազոտավերլուծական աշխատանքներում:
Տվյալ համագործակցության շրջանակներում ՙԱրեգը՚ մասնակցել է ՙԱմերիա՚ ՓԲԸ-ի կողմից իրականացված հետևյալ ծրագրերի և հետազոտությունների իրականացման և վերլուծական աշխատանքներին:

Հայկական քաղաքական, տնտեսական և մշակութային էլիտայի նկարագրություն
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ուսումնասիրություն
Հասարակական կարծիքի ուսումնասիրություն և համապատասխան շահառուների ֆոկուս խմբեր` սոցիալական գովազդի ծրագրերում ուշադրության արժանի խնդիրների բացահայտման նպատակով
Սպառողների նախընտրությունների ուսումնասիրություն հանրային գովազդի ծրագրի մշակման նպատակով
Տպագիր մամուլը Հայաստանի մարզերում
Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը Հայաստանում
Հայաստանի միջին և խոշոր ձեռնարկությունների դերը սոցիալական ներդրումների ոլորտում
Ծրագրավորումը և ձևավորումը
Mobbis ընկերության