ՍԿԻԶԲ
ԾՐԱԳՐԵՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԿԱՊ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործունեության ընթացքում հրատարակած ձեռնարկներն ու բուկլետները


Գրքույկ - «Երիտասարդության քաղաքական և քաղաքացիական մասնակցությունը Հայաստանում»: Երևան 2006թ., 53 էջ, տպաքանակ 300 օրինակ:

Ժողովածուն հրատարակվել է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ ՀԿ-ի կողմից իրականացված ՙԵրիտասարդությունը և ընտրական գործընթացները՚ ծրագրի շրջանակներում:
Գրքույկի մեջ ներկայացված են երիտասարդության քաղաքական ու քաղաքացիական մասնակցության առանցքային խնդիրները, դրսևորման առանձնահատկությունները և օրենսդրական-ինստիտուցիոնալ հիմքերը: Այս ամենը պրոյեկտվել է հայ իրականության վրա: Մասնավորապես, վեր են հանվել խնդիրներ, որոնք առնչվում են հայ երիտասարդների քաղաքական պահվածքի կոնկրետ դրսևորումներին, ընտրական գործընթացներին նրանց մասնակցությանը, քաղաքացիական ակտիվությանը և այլն:
Գրքույկն ունի ոչ միայն ճանաչողական նշանակություն այլ նաև հստակ արտահայտված կիրառական ասպեկտ: Այն կարող է օժանդակել երիտասարդության ոլորտում նպատակային քաղաքականություն մշակող և իրականացնող պետական մարմիններին և ոչ կառավարական կազմակերպություններին: Բնականաբար` գրքույկը նախատեսված է երիտասարդների` հատկապես նրանց առավել ակտիվ հատվածի` ուսանողության համար: Ըստ էության նրանք են ակտիվ քաղաքական ու քաղաքացիական մասնակցության առաջամարտիկները:

Գրքույկի նյութերի պատրաստմանն աջակցություն ցուցաբերելու համար մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը և ՙԵրիտասարդական միջոցառումների կենտրոն՚ ՊՈԱԿ-ին:
Գրքույկ - «15-ամյա անկախ Հայաստան. ձեռքբերումներ, մարտհրավերներ, հեռանկար» - գիտաժողովի զեկույցների թեզիսների ժողովածու: Երևան 2006թ. 72 էջ, տպաքանակ 1000 օրինակ:

Ժողովածուն հրատարակվել է ՙԱնկախության սերունդ՚ ծրագրի շրջանակներում, որն իրականացրել են ՙՍոցիալական տեխնոլոգիաների կենտրոն՚ և ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ ՀԿ-ները` ՀՀ պետբյուջեից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհների շրջանակներում, Հասարակական երկխսության և զարգացման կենտրոնի աջակցությամբ:
Գրքույկի մեջ ներկայացված են երիտասարդության մոտեցումները անկախության գաղափարի արժեքային բաղադրիչների վերաբերյալ, ինչպես նաև 15 տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումների, ներկայում մեր հասարակությանը նետված մարտահրավերների և առհասարակ, ակնկալվող հեռանկարի վերաբերյալ նրանց դիտարկումներն ու վերլուծությունները:
Գրքույկը նախատեսված է քաղաքագետների, իրավագետների, ազգային հոգեբանության խնդիրներով զբաղվող մասնագետների, սոցիոլոգների, պատմագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար:
Գրքույկ - ՙՆերկայացուցչական դեմոկրատիայի զարգացման հեռանկարը և ընտրական գործընթացները Հայաստանում՚ - գիտաժողովի զեկույցների թեզիսների ժողովածու: Երևան 2005թ., 68 էջ, տպաքանակ 500 օրինակ:

Ժողովածուն հրատարակվել է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ և ՙԳիտակրթական և ստեղծագործական զարգացման հանրապետական կենտրոն՚ ՀԿ-ների կողմից իրականացված ՙՆերկայացուցչական դեմոկրատիայի զարգացման հեռանկարը և ընտրական գործընթացները Հայաստանում՚ գիտաժողով-ծրագրի շրջանակներում: Գրքույկում ներառված են գիտաժողովի մասնակիցների զեկույցների թեզիսները:

Գրքույկի մեջ կարևոր տեղ է վերապահված մեր երկրում ներկայացուցչական դեմոկրատիայի վիճակի բազմակողմանի ուսումնասիրությանը և վերլուծությանը: Այն հիմնականում ներկայացվել է ընտրական գործընթացների համատեքստում: Ժողովածուն նախատեսված է քաղաքագետ, իրավագետ ուսանողների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար, ովքեր հետաքրքրված են մեր երկրում ժողովրդավարության զարգացման հեռանկարով:

Ժողովածուի հրատարակման ֆինանսավորումն իրականացրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Ձեռնարկ - ՙՇահերի պաշտպանությունը և քաղաքացիական հասարակությունը՚: Երևան 2005թ., 64 էջ, տպաքանակ 1000 օրինակ:

Ձեռնարկը հրատարակվել է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ և ՙԱՅԲ իրավական աջակցության կենտրոն՚ ՀԿ-ների կողմից իրականացված ՙՇահերի պաշտպանության մեխանիզմները ՀԿ համայնքում՚ ծրագրի շրջանակներում` ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Այս ձեռնարկում շոշափվում է շահերի պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակության ինստիտուտների արդյունավետ գործունեությանն առնչվող խնդիրներ: Կարևոր տեղ է վերապահված ՙշահերի պաշտպանություն՚ հասկացության պարզաբանմանը և հայկական համատեքստում դրա կիրառման նշանակությանը: Այն նախատեսված է հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, արհմիությունների, քաղաքական կուսակցությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ուսանողների և շահերի պաշտպանության հիմնահարցերով հետաքրքրված այլ կազմակերպությունների ու անձանց համար:

Ձեռնարկը երաշխավորել է հրատարակության Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնը:
Բուկլետ - ՙԻնչու՞ ես պետք է մասնակցեմ ընտրություններին՚: Երևան 2002թ., տպաքանակ 1500 օրինակ:

Բուկլետը հրատարակվել է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի՚ կողմից իրականացված ՙԱռաջին անգամ ընտրություններին մասնակցող երիտասարդների կրթում՚ ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից:

Բուկլետում խրախուսվում է երիտասարդների ակտիվ մասնակցությունն ընտրություններին, ինչպես նաև պարզաբանվում են ընտրությունների հետ կապված ընթացակարգային հարցերը` քվեաթերթիկների լրացման կարգ, ընտրացուցակներ և այլն:
Ձեռնարկ - ՙԵրիտասարդություն: ԶԼՄ: Քաղաքական մշակույթ և քաղաքացիական մասնակցություն՚: Երևան 2002թ., 72 էջ, տպաքանակ 500 օրինակ:

Գրքույկը հրատարակվել է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի՚ կողմից իրականացված տարածաշրջանային եռակողմ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) ՙԵրիտասարդության քաղաքացիական մասնակցության և քաղաքական կուլտուրայի բարձրացմանն ուղղված արդյունավետ մեթոդների մշակում ԶԼՄ-ներով՚ ծրագրի շրջանակներում:

Ֆինանսավորումն իրականացվել է ՙԵվրասիա՚ հիմնադրամի ՙՀամագործակցություն Հարավային Կովկասում՚ ծրագրի կողմից` ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) միջոցներով:

Գրքույկում հիմնականում ներկայացված են Հայաստանում երիտասարդության քաղաքացիական մասնակցության և քաղաքական կուլտուրայի խնդիրների վերաբերյալ ծրագրի շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Մեծ տեղ է վերապահված ԶԼՄ-ներին, մասնավորապես նրանց դերին և նշանակությանը երիտասարդության համար առավել ակտուալ և նշանակալի թեմաների լուսաբանման և որոշակի հասարարական կարծիք ձևավորելու առումով: Սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները ներկայացված են համապատասխան աղյուսակներով և գրաֆիկներով:

Արդյունքների հիման վրա կատարված են մի շարք կարևոր եզրակացություններ և առաջարկներ:
Ձեռնարկ - ՙԱշխարհն առանց փախստականների՚: Երևան 2000թ., 62 էջ, տպաքանակ 3000 օրինակ:

Գրքույկը հրատարակվել է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի՚ կողմից իրականացված ՙԵրիտասարդությունը և ակտիվ քաղաքացիական մասնակցությունը՚ ծրագրի շրջանակներում: Ֆինանսավորումն իրականացվել է ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի կողմից:

Գրքույկում հիմնականում ներկայացված են Հայաստանում երիտասարդ փախստականների ինտեգրացիային վերաբերվող խնդիրները և երեխաների (փախստական և տեղաբնակ) շրջանում անցկացված ՙԵրեխաները որպես քաղաքացիներ՚ սոցիոլոգիական հետազոտության տվյալները: Կատարված է համեմատական վերլուծություն փախստական և տեղաբնակ երեխաների ընկալումների և տրամադրությունների միջև: Սոցիոլոգիական հետազոտության տվյալները ներկայացված են աղյուսակներով և գրաֆիկներով:
Ձեռնարկ - ՙՆերկայացուցչական դեմոկրատիա՚ գիտաժողովի զեկույցների թեզիսների ժողովածու: Երևան 1999թ., 56 էջ, տպաքանակ 500 օրինակ:

Գրքույկը հրատարակվել է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի՚ կողմից իրականացված ՙԵրիտասարդությունը և ակտիվ քաղաքացիական մասնակցությունը՚ ծրագրի շրջանակներում: Ֆինանսավորումն իրականացվել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից` ՙԱջակցություն ժողովրդավարությանը և արդյունավետ պետական կառավարմանը՚ ծրագրի շրջանակներում:

Ժողովածուի մեջ ներառված են ծրագրի շրջանակներում ԵՊՀ-ում ուսանողների մասնակցությամբ կազմակերպված ՙՆերկայացուցչական դեմոկրատիա՚ թեմայով մրցութային գիտաժողովի մասնակիցների զեկույցների թեզիսները:
Ծրագրավորումը և ձևավորումը
Mobbis ընկերության