ՍԿԻԶԲ
ԾՐԱԳՐԵՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԿԱՊ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՍԿԻԶԲ
ՄԵՐ մասին
Հարգելի այցելու.
«Արեգի» կայացման ճանապարհն ուղեկցվել է մեծ դժվարություններով: Առանց երկմտանքի կարող ենք փաստել, որ պատվով ենք դուրս եկել տարբեր փորձություններից և կուռ սկզբունքայնությամբ դիմակայել ենք մեզ նետված մարտահրավերներին: Քիչ չեն ձեռքբերումները, որոնցով հպարտանում ենք: Դրանք հիմնականում կապվում են հայ հասարակության մեջ երիտասարդության դերի բարձրացմանն ուղղված կոնկրետ նախաձեռնություններին ու ծրագրերին: «Արեգի» հիմնական առաքելությունը ամբողջը

ՎԵՐՋԻՆ նորություններ

6/22/2009
Հունիսի 22-ին ‘’Արեգ’’ ԳՄԵԱ ՀԿ հիմնադրեց “Հասարակական բանավեճի ակումբ”-ը, որի նպատակն է ակտուալ թեմաներով ակտիվ քննարկումներ կազմակերպել տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը հնարավորություն է տալիս քննարկմանը դրված յուրաքանչյուր թեման դիտարկել տարբեր ասպեկտներից: Ակումբի հանդիպումները տեղի են ունենալու ամիսը երկու անգամ: Ակումբի առաջին քննարկումը տեղի ունեցավ “Կոռուպցիան կրթության ոլորտում. սոցիոլոգիական ասպեկտ” թեմայով:
Մանրամասները Գիտաժողովների մասին էջում:

4/22/2009
Արեգ ԳՄԵԱ ՀԿ-ն մասնակցեց Ապրիլի 22-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի ''Տիգրան Մեծ'' սրահում տեղի ունեցած ՀԿ-ների տոնավաճառ մրցույթին, որը կազմակերպել էր ԱՄՆ ՄԶԾ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը: Արեգի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցեցին տոնավաճառի ողջ ընթացքում ոչ միայն ներկայացնելով ծրագիրը՝ ''Երիտասարդների նախաձեռնությունները կոռուպցիայի դեմ պայքարում', այլ նաև հակիրճ ներկայացնելով ՀԿ-ի 15 ամյա գործունեությունը, փոխանակելով գաղափարներ և ապագա համագործակցության համար հիմք ստեղծելով ոչ միայն մասնակից կազմակերպությունների, այլև հանրության ներկայացուցիչների հետ, ովքեր հետաքրքրված էին Արեգի կողմից սատարվող արժեքների և գաղափարների տարածման գործով: Արեգը շահեց հանրության համակրանքը, ինչի ապացույցն եղավ հանրային քվեարկության արդյունքում ստացված բարձր միավորները:


Ծրագրավորումը և ձևավորումը
Mobbis ընկերության