ՍԿԻԶԲ
ԾՐԱԳՐԵՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԿԱՊ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ
ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության գործունեության և իրականացրած ծրագրերի շրջանակներում կազմակերպված գիտաժողովները.

"Երիտասարդությունը և ընտրական գործընթացները" - Երևան 2006թ.

Գիտաժողովը կազմակերպվել է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ ՀԿ-ի կողմից:
ՙԵրիտասարդությունը և ընտրական գործընթացները՚ կոնֆերանսը անցկացվեց ՙԹեքեյան՚ մշակույթի կենտրոնի մեծ սրահում: Միջոցառմանը մասնակցեցին 35 երիտասարդներ: Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեց երկու հիմնական զեկույց.
  1. ՙԵրիտասարդության քաղաքական մասնակցության հիմնական միտումները Հայաստանում՚- զեկ. ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ ՀԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար Գերասիմ Բարսեղյան
  2. ՙԵրիտասարդությունը և ընտրական գործընթացները՚- զեկ. ՙԺողովրդավարության և խաղաղության երևանյան կենտրոն՚ ՀԿ-ի գործադիր տնօրեն, քաղաքագետ Արմեն Մինասյան: Այնուհետև քնարկումները տեղափոխվեցին երկու սեկցիաներում.
Երիտասարդության կուսակցական- քաղաքական մասնակցություն.
Երիտասարդության ընտրական մասնակցություն:
"15-ամյա անկախ Հայաստան. ձեռքբերումներ, մարտհրավերներ, հեռանկար" - Երևան 2006թ.

Միջբուհական այս գիտաժողովը անցկացվեց ՙԱնկախության սերունդ՚ ծրագրի շրջանակներում, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 15-րդ տարեդարձին: Այն իրականացրել են ՙՍոցիալական տեխնոլոգիաների կենտրոն՚ և ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ ՀԿ-ները: Գիտաժողովը նպատակ ուներ խրախուսել ուսանողների գիտական նախաձեռնությունները և վեր հանել անկախության գաղափարի արժեքային բաղադրիչները` միաժամանակ դրանց շուրջ ծավալելով ակադեմիական և իմացաբանական քննարկումներ: Գիտաժողովի նախնական փուլում կազմկոմիտեն Երևանի 8 ԲՈՒՀ-երից ստացավ 26 մասնակցության հայտ` նույնքան զեկույցի թեզիսներով, որոնց հիման վրա մրցութային հանձնաժողովն ընտրեց եզրափակիչ փուլի 10 մասնակիցների: Գիտաժողովի եզրափակիչ փուլն անցկացվեց ՙԹեքեյան՚ մշակույթի կենտրոնի մեծ սրահում և նույնպես մրցութային էր: Ներկայացված զեկույցները գնահատվեցին մրցութային հանձնաժողովի կողմից, որն էլ ըստ սահամանված կարգի բաշխեց նախատեսված 6 դրամական և 4 խրախուսական մրցանակները:
Գիտաժողովը լայնորեն լուսաբանվել է տարբեր ԶԼՄ-ներով:
"Ներկայացուցչական դեմոկրատիայի զարգացման հեռանկարը և ընտրական գործընթացները Հայաստանում" - Երևան 2005թ

Գիտաժողովը կազմակերպվել է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ և ՙԳիտակրթական և ստեղծագործական զարգացման հանրապետական կենտրոն՚ ՀԿ-ների կողմից:
Գիտաժողովը կազմակերպվել է Թեքեյան մշակույթի կենտրոնում, որին մասնակցել են հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ և անվանի քաղաքագետ-փորձագետներ: Այն կազմակերպվել է երկու սեկցիաներով` ուսանողական (մրցութային կարգով) և փորձագիտական (ոչ մրցութային): Գիտաժողովի մասնակիցների զեկույցների թեզիսներով հրատարակվել է ժողովածու` ՙՆերկայացուցչական դեմոկրատիայի զարգացման հեռանկարը և ընտրական գործընթացները Հայաստանում՚ վերնագրով:
"Հարավային Կովկասի երկրների երիտասարդության քաղաքացիական մասնակցությունն ու քաղաքական մշակույթը" - Թբիլիսի 2002թ.

Գիտաժողովը կազմակերպվել է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի՚ կողմից իրականացված տարածաշրջանային եռակողմ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) ՙԵրիտասարդության քաղաքացիական մասնակցության և քաղաքական կուլտուրայի բարձրացմանն ուղղված արդյունավետ մեթոդների մշակում ԶԼՄ-ներով՚ ծրագրի շրջանակներում:
Ֆինանսավորումն իրականացվել է ՙԵվրասիա՚ հիմնադրամի ՙՀամագործակցություն Հարավային Կովկասում՚ ծրագրի կողմից` ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) միջոցներով: Գիտաժողովի կազմակերպման համակազմակերպիչներն են (որոնք նաև ծրագրի իրականացման գործընկերներն են)
  • ՙՏախսիլ՚ միությունը (Ադրբեջան)
  • Քաղաքացիական կրթության միջազգային կենտրոնը (Վրաստան)
Գիտաժողովին հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել են ծրագրի աշխատակազմի 5 անդամները և 5 առաջատար երիտասարդ լրագրողներ ՀՀ տարբեր լրատվամիջոցներից:
Գիտաժողովի արդյունքներով Թբիլիսում հրատարակվել է գրքույկ Վրաստանի գործընկեր կազմակերպության կողմից` "ՀՏսՖ հԾԼ Չ տՏսՌՑՌփպրՍՏռ ՈՍՑՌՉվՏրՑՌ ՎՏսՏՊպՋՌ" վերնագրով:
"Հայաստանի Երիտասարդության քաղաքացիական մասնակցությունն ու քաղաքական մշակույթը" - Սևան 2002թ.

Գիտաժողովը կազմակերպվել է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի՚ կողմից իրականացված տարածաշրջանային եռակողմ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) ՙԵրիտասարդության քաղաքացիական մասնակցության և քաղաքական կուլտուրայի բարձրացմանն ուղղված արդյունավետ մեթոդների մշակում ԶԼՄ-ներով՚ ծրագրի շրջանակներում:
Ֆինանսավորումն իրականացվել է ՙԵվրասիա՚ հիմնադրամի ՙՀամագործակցություն Հարավային Կովկասում՚ ծրագրի կողմից` ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) միջոցներով: Գիտաժողով եռօրյա էր, որին մասնակցում էին ծրագրի աշխատակազմի 5 անդամները, 2 անվանի փորձագետներ ՙԼրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտից՚ և ՙԻնտերնյուս՚ միջազգային կազմակերպությունից, ինչպես նաև 12 առաջատար երիտասարդ լրագրողներ ՀՀ տարբեր լրատվամիջոցներից:
Գիտաժողովի հիմնական նպատակն էր երիտասարդ լրագրողներին ներկայացնել երիտասարդության քաղաքացիական մասնակցության և քաղաքական կուլտուրայի բարձրացմանն ուղղված, ծրագրի շրջանակներում մշակված մեթոդիկան, որը նախատեսված է ԶԼՄ-ների համար և նրանց տալ անհրաժեշտ հմտություններ` տվյալ մեթոդիկան արդյունավետ օգտագործելու համար:
"Ներկայացուցչական դեմոկրատիա" - Երևան 1999թ.

Գիտաժողովը կազմակերպվել է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի՚ կողմից իրականացված ՙԵրիտասարդությունը և ակտիվ քաղաքացիական մասնակցությունը՚ ծրագրի շրջանակներում: Ֆինանսավորումն իրականացվել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից` ՙԱջակցություն ժողովրդավարությանը և արդյունավետ պետական կառավարմանը՚ ծրագրի շրջանակներում:
Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ-ում` մրցութային կարգով, որին մասնակցել են հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ: Գիտաժողովի մասնակիցների զեկույցների թեզիսներով հրատարակվել է ժողովածու` ՙՆերկայացուցչական դեմոկրատիա՚ վերնագրով:
"Ցեղասպանությունների միջազգային ճանաչումը`որպես կանխարգելման միջոց" - Երևան 2009թ.

Սեմինար-քննարկումը կազմակերպել էր “Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության աջակցությամբ, որը տեղի ունեցավ 2009թ. ապրիլի 14-ին Կոնգրես հյուրանոցի “Պիկասո” սրահում: Քննարկման նպատակը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային կազմակերպությունների և համայն մարդկության ջանքերի արդյունավետության գնահատումն էր: Մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ (ընդհանուր առմամբ` 85 մասնակից): Հիմնական զեկուցողներն էին`
  • Ձյունիկ Աղաջանյանը` ՀՀ Արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության պետ,
  • Սուրեն Մանուկյան` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն,
  • Արմինե Հալաջյանը` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցչի պաշտոնակատար:
  • Սեմինարի ավարտին Արեգ ԳՄԵԱ ՀԿ-ի նախագահ Գերասիմ Բարսեղյանը ամփոփեց քննարկման արդյունքները: Սեմինարը լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ով, ունեցավ նաև նոր կապերի հաստատման նշանակություն, մասնակիցներն ու կազմակերպիչները փոխանակվեցին կոնտակտային տվյալներով և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:
    "Կոռուպցիան կրթության ոլորտում. սոցիոլոգիական ասպեկտ" - Երևան, 22 հունիսի, 2009թ.

    Հունիսի 22-ին ‘’Արեգ’’ ԳՄԵԱ ՀԿ հիմնադրեց “Հասարակական բանավեճի ակումբ”-ը, որի նպատակն է ակտուալ թեմաներով ակտիվ քննարկումներ կազմակերպել տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը հնարավորություն է տալիս քննարկմանը դրված յուրաքանչյուր թեման դիտարկել տարբեր ասպեկտներից: Ակումբի հանդիպումները տեղի են ունենալու ամիսը երկու անգամ:
    Ակումբի առաջին քննարկումը տեղի ունեցավ “Կոռուպցիան կրթության ոլորտում. սոցիոլոգիական ասպեկտ” թեմայով, որին մասնակցեցին սոցիոլոգիայի, սոցիալական աշխատանքի, քաղաքագիտության և տնտեսագիտության մասնագիտությունների ներկայացուցիչները: Առաջադրված թեմայի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում, որի արդյունքում մասնակիցների կողմից առաջարկվեցին կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հետևյալ մեխանիզմները.
  • Կրթության որակի բարելավումը, Կրթությունը որպես բիզնես դիտարկելը,
  • Քաղաքացիական վերահսկողության իրականացումը,
  • Անհատական և հասարակական մակարդակում կրթության հանդեպ մարդկանց դիրքորոշումների փոփոխությունը, կրթությունը իբրև կապիտալ, ապագայի մեջ ներդրում դիտարկելը,
  • Կոռուպցիայի երևույթի հանդեպ մերժող և չխրախուսող հասարակական դիրքորոշման ձևավորումը,
  • Բուհական ընդունելության քննությունների հանդեպ հասարակական վերահսկողության մեխանիզմների կատարելագործումը,
  • Բուհական համակարգում աստիճանաբար վերացնել անվճար կրթական համակարգը:
  • Ծրագրավորումը և ձևավորումը
    Mobbis ընկերության