Գերասիմ Բարսեղյան - Նախագահ
Ծնվել է 1973թ. փետրվարի 6-ին ՀՀ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում:
1995թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Փիլիսոփայության, Սոցիոլոգիայի և Հոգեբանության ֆակուլտետը, մասնագիտացումը` քաղաքագետ:
1995-97թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:
1994թ. մի խումբ համակիրների օգնությամբ հիմնադրել է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ հասարակական կազմակերպությունը:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
|
Հովհաննես Քեշիշյան - Փոխնախագահ
Ծնվել է 1975թ. հուլիսի 9-ին Երևանում:
1996թ. ավարտել է Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտի Մարզչական ֆակուլտետը, մասնագիտացումը` մանկավարժ-մարզիչ:
1996-98թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:
1994թ.-ից հանդիսանում է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության անդամ: 1999թ.-ից կազմակերպության վարչության անդամ է: 2003թ. կազմակերպության 5-րդ համաժողովում ընտրվել և 2005թ. 6-րդ համաժողովում վերընտրվել է որպես կազմակերպության փոխնախագահ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
|
Կարեն Սարգսյան - Գիտական աշխատանքների ղեկավար
Ծնվել է 1977թ. մայիսի 29-ին Երևանում:
1998թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Փիլիսոփայության, Սոցիոլոգիայի և Հոգեբանության ֆակուլտետը, մասնագիտացումը` սոցիոլոգիա:
2003թ ավարտել է ՀՀ Կառավարությանը կից Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան:
2004թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական կոչում:
1999թ.-ից հանդիսանում է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության անդամ: 2000թ.-ից կազմակերպության վարչության անդամ է: 2003թ. կազմակերպության 5-րդ համաժողովում ընտրվել և 2005թ. 6-րդ համաժողովում վերընտրվել է որպես կազմակերպության Գիտական աշխատանքների ղեկավար:
Ամուսնացած չէ:
|
Տաթևիկ Փիրումյան
Ծնվել է 1983թ. հունվարի 10-ին Երևանում:
2004թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Փիլիսոփայության, Սոցիոլոգիայի և Հոգեբանության ֆակուլտետը, մասնագիտացումը` սոցիոլոգիա:
Ներկայումս սովորում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտուրայում:
2000թ.-ից հանդիսանում է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության անդամ:
2003թ.-ից կազմակերպության վարչության անդամ է` կազմակերպության 5-րդ համաժողովում ընտրվել և 2005թ. 6-րդ համաժողովում վերընտրվել է որպես կազմակերպության պատասխանատու քարտուղար:
Ամուսնացած չէ:
|
Վահրամ Ավագյան
Ծնվել է 1979թ. մայիսի 20-ին ՀՀ Լոռվա մարզի Ալավերդի քաղաքում:
2001թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Փիլիսոփայության, Սոցիոլոգիայի և Հոգեբանության ֆակուլտետը, մասնագիտացումը` փիլիսոփայություն:
2004թ. ավարտել է ՀՀ գիտություների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնի ասպիրանտուրան:
2004թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստանալով փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:
2002թ.-ից հանդիսանում է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության անդամ:
2003թ.-ից կազմակերպության վարչության անդամ է` ընտրվել է կազմակերպության 5-րդ համաժողովում և վերընտրվել 2005թ. 6-րդ համաժողովում:
Ամուսնացած է ունի մեկ որդի:
|
Աստղիկ Մանուկյան
Ծնվել է 1982թ. ապրիլի 4-ին Երևանում:
2004թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Փիլիսոփայության, Սոցիոլոգիայի և Հոգեբանության ֆակուլտետը, մասնագիտացումը` սոցիոլոգիա:
2000թ.-ից հանդիսանում է ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության անդամ:
2005թ.-ից կազմակերպության վարչության անդամ է` ընտրվել է կազմակերպության 6-րդ համաժողովում:
Ամուսնացած չէ:
|