ՍԿԻԶԲ
ԾՐԱԳՐԵՐ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԿԱՊ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԱՆԴԱՄՆԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՖՈՏՈԱԼԲՈՄ

Հարգելի այցելու.
«Արեգի» կայացման ճանապարհն ուղեկցվել է մեծ դժվարություններով: Առանց երկմտանքի կարող ենք փաստել, որ պատվով ենք դուրս եկել տարբեր փորձություններից և կուռ սկզբունքայնությամբ դիմակայել ենք մեզ նետված մարտահրավերներին: Քիչ չեն ձեռքբերումները, որոնցով հպարտանում ենք: Դրանք հիմնականում կապվում են հայ հասարակության մեջ երիտասարդության դերի բարձրացմանն ուղղված կոնկրետ նախաձեռնություններին ու ծրագրերին: «Արեգի» հիմնական առաքելությունը ակտիվ ու ազդեցիկ, մտավոր ու կազմակերպման բարձր որակներով օժտված երիտասարդների միավորելն ու նրանց ջանքերը հանուն մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորմանը նպատակաուղղելն է: Այսօր, մոտ 2000 երիտասարդներ տարբեր ոլորտներում բարեհաջող իրականացնում են այս առաքելությունը, ինչը «Արեգի» նշանակալի ձեռքբերումներից է: Թեպետ PR-ը մեր գործունեության առանցքային գործիքներից է, սակայն որպես կանոն համեստ ենք ներկայացել արտաքին աշխարհին: Ինչ-որ իմաստով սա համարում ենք բացթողում, քանի որ խնդիր ունենք կոնկրետ ոլորտներում մեր գործունեության հաջողված փորձը մյուս շահագրգիռ կողմերին փոխանցելու և այդպիսով համատեղ, մեծ արդյունավետությամբ պայքարել մեր երկրում ժողովրդավարությանը, խաղաղությանն ու ազատությանն ուղղված մարտահրավերների դեմ:

Կարծում եմ www.ngoareg.am կայքն այս ուղղությամբ կլինի ծանրակշիռ քայլերից մեկը:

Երջանիկ ու պատրաստակամ ենք համագործակցության:

«Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ
Գերասիմ Բարսեղյան
«Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը կամավոր հիմունքներով ձևավորված հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1994թ. ապրիլի 27-ին:

Կազմակերպության առաքելությունը երիտասարդության շրջանում ժողովրդավարական արժեքների տարածումն ու արմատավորումն է` գիտակրթական, մարզամշակութային և գաղափարաքարոզչական համալիր ծրագրերի մշակման և իրականացման միջոցով:

Գործունեության ուղղությունները

  • Ժողովրդավարական արժեքների, անձի և քաղաքացու իրավունքների վերաբերյալ տեղեկատվության մշակում և տարածում,
  • Ոչ ֆորմալ կրթություն, ներառյալ երիտասարդ առաջնորդների կրթում,
  • Հասարակական կարծիքի ուսումնասիրություններ, սոցիոլոգիական հետազոտություններ, դրանց արդյունքների մշակում, Սոցիոլոգիական, քաղաքագիտական և տնտեսագիտական վերլուծություններ և դրանց արդյունքների ներկայացում, գիտաժողովների կազմակերպում, հրատարակություններ:
  • Ներկայումս «Արեգը» համագործակցելով տեղական և միջազգային կազմակերպությունների հետ նպատակային ծրագրեր է իրականացնում ուղղված մեր երկրում երիտասարդության դերի բարձրացմանը` ակտիվ քաղաքացիական մասնակցության միջոցով:

Նախապատմություն

«Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1994թ. ապրիլի 27-ին՝ Երևանի պետական համալսարանի մի խումբ ակտիվ երիտասարդների ջանքերով ու նախաձեռնությամբ:
Կազմակերպությունն իր գործունեության առաջին տարիներին հիմնականում զբաղվել է մշակութային միջոցառումների և ինտելեկտուալ մրցույթների կազմակերպմամբ: Արժանահիշատակ է 1994-96թթ հասարակության շրջանում լայն մասսայականություն վայելող երիտասարդ հումորիստների և նմանակողների մրցույթ-փառատոնների կազմակերպումը, որը կրում էր «Ջոկ-շոու» անվանումը: Դրան զուգահեռ համալսարանական շրջանակներում անցկացվում էին «Բլից» ինտելեկտուալ թիմային խաղ-մրցույթներ: Այս միջոցառումներն այն ժամանակ լուրջ իրադարձություն էին երիտասարդության շրջանում:
1998թ. «Արեգը» համատեղ կազմակերպչի կարգավիճակով, մասնակցեց «Թմրանյութերի ապօրինի վաճառքի և թմրամոլության դեմ» բողոք-ակցիային, ՄԱԿ-ի հովանու տակ անցկացված «Երիտասարդության մասնակցությունը մարդկային զարգացմանը» ֆորումին, որը նվիրված էր ՄԱԿ-ի կողմից «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» ընդունման 50-ամյակին:
1999թ. կազմակերպությունը մշակեց «Երիտասարդությունը և ընտրությունները» ծրագիրը, որը հավանության արժանացավ Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից և ընդգրկվեց «Աջակցություն ժողովրդավարությանը և լավ պետական կառավարմանը» ծրագրում: Այն իրականացվեց 1999թ. մարտ-հունիս ամիսներին և նպատակ ուներ նպաստելու ՀՀ-ում ընտրական գործընթացներում երիտասարդների ակտիվ մասնակցությանը և ներկայացուցչական դեմոկրատիայի զարգացմանը: 1999թ. սկսած՝ «Արեգը» հանդես է գալիս նոր առաքելությամբ՝ դառնալով ժողովրդավարական պետության և քաղաքացիական հասարակության կառուցման ջատագով կազմակերպություն:
Կազմակերպությունն իր առջև խնդիր դրեց իր կանոնադրությունը և կառուցվածքը համապատասխանեցնելու իր նոր առաքելությանը և նպատակներին: Կարճ ժամանակամիջոցում կազմակերպության համակարգում ստեղծվեցին նոր ինստիտուտներ ու ստորաբաժանումներ և համակարգն արդիականացվեց:
2000-2003թթ. կազմակերպության համար դարձան կայացման տարիներ: Այս ընթացքում «Արեգը» համագործակցելով տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների հետ մշակեց և իրականացրեց բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված էին Հայաստանի երիտասարդության և նրանց խոցելի խմբերի մի շարք խնդիրների լուծմանը: Այս տարների ընթացքում «Արեգը» հաջողված ծրագրեր իրականացրեց միջազգային այնպիսի կազմակերպությունների հետ,ինչպիսիքեն
  • ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը
(Միավորված Ազգերի Զարգացման Ծրագիր - ՄԱԶԾ, Միավորված Ազգերի Հանրային Տեղեկատվության Վարչության ՄԱԿ ՀՏՎ, Միավորված Ազգերի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի գրասենյակի ՄԱԿ ՓԳՀ) - 4 տարիների ընթացքում իրականացված մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին երիտասարդության ակտիվ քաղաքացիական մասնակցությանը և երիտասարդ փախստականների ինտեգրմանը հայ հասարակության մեջ:
  • Եվրասիա հիմնադրամը
«Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում ՙԱրեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա՚ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1994թ. ապրիլի 27-ին՝ Երևանի պետական համալսարանի մի խումբ ակտիվ երիտասարդների ջանքերով ու նախաձեռնությամբ:
Կազմակերպությունն իր գործունեության առաջին տարիներին հիմնականում զբաղվել է մշակութային միջոցառումների և ինտելեկտուալ մրցույթների կազմակերպմամբ: Արժանահիշատակ է 1994-96թթ հասարակության շրջանում լայն մասսայականություն վայելող երիտասարդ հումորիստների և նմանակողների մրցույթ-փառատոնների կազմակերպումը, որը կրում էր «Ջոկ-շոու» անվանումը: Դրան զուգահեռ համալսարանական շրջանակներում անցկացվում էին «Բլից» ինտելեկտուալ թիմային խաղ-մրցույթներ: Այս միջոցառումներն այն ժամանակ լուրջ իրադարձություն էին երիտասարդության շրջանում: 1998թ. «Արեգը» համատեղ կազմակերպչի կարգավիճակով, մասնակցեց «Թմրանյութերի ապօրինի վաճառքի և թմրամոլության դեմ» բողոք-ակցիային, ՄԱԿ-ի հովանու տակ անցկացված ՙԵրիտասարդության մասնակցությունը մարդկային զարգացմանը՚ ֆորումին, որը նվիրված էր ՄԱԿ-ի կողմից «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» ընդունման 50-ամյակին:
1999թ. կազմակերպությունը մշակեց «Երիտասարդությունը և ընտրությունները» ծրագիրը, որը հավանության արժանացավ Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից և ընդգրկվեց «Աջակցություն ժողովրդավարությանը և լավ պետական կառավարմանը» ծրագրում: Այն իրականացվեց 1999թ. մարտ-հունիս ամիսներին և նպատակ ուներ նպաստելու ՀՀ-ում ընտրական գործընթացներում երիտասարդների ակտիվ մասնակցությանը և ներկայացուցչական դեմոկրատիայի զարգացմանը: 1999թ. սկսած՝ «Արեգը» հանդես է գալիս նոր առաքելությամբ՝ դառնալով ժողովրդավարական պետության և քաղաքացիական հասարակության կառուցման ջատագով կազմակերպություն:
«Արեգի» կողմից իրականացված եռակողմ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) «Երիտասարդության քաղաքական մշակույթի և քաղաքացիական մասնակցության բարձրացմանն ուղղված մեթոդիկայի մշակում ԶԼՄ-ների միջոցով» ծրագիրը բարձր գնահատականի արժանացավ ոլորտի փորձագետների և միջազգային կազմակերպությունների կողմից:
Միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացրած մի շարք ծրագրերի շնորհիվ «Արեգը» դարձավ Հայաստանի ՀԿ համայնքում երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող առաջատար կազմակերպություններից մեկը: Կազմակերպությունն իր գործունեության համար որպես հիմնական թիրախ ընտրել էր Հանրապետության մարզերը, առավելապես` Տավուշ, Կոտայք, Սյունիք, որտեղ երիտասարդների հիմնախնդիրներն առավել ընդգծված էին: Արդյունքում, 2003թ. կազմակերպությունը մասնաճյուղեր գրանցեց ՀՀ Սյունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում, որոնք ներկայումս գտնվում են կայացման փուլում:
2003թ. կազմակերպության, հերթական 5-րդ համաժողովում ընդունվեց 2004-2006թթ ռազմավարությունը, որով կազմակերպությունն առաջնորդվելու է առաջիկա տարիներին:
Այժմ կազմակերպությունն ունի 98 անդամ: Կազմակերպության վարչությունը բաղկացած է 7 անդամներից, որոնցից 2-ը ունեն գիտան կոչումներ:
Ներկայումս, համաձայն իր ռազմավարության «Արեգը» համագործակցելով տեղական և միջազգային կազմակերպությունների հետ նպատակային ծրագրեր է իրականացնում ուղղված մեր երկրում երիտասարդության և քաղաքացիական հասարակության ինստիտուտների դերի բարձրացմանը:
Ծրագրավորումը և ձևավորումը
Mobbis ընկերության